Սեպտեմբերի 12-ից 15-ը Զոհրաբ Մնացականյանը կայցելի Եգիպտոս



Սեպտեմբերի 12-ից 15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:


Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխվստահության վրա: Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արևելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը:

Երկու երկրների միջև առկա է ավանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հաճախակի բնույթ են կրում երկու երկրների ԱԳ նախարարների շփումները տարբեր միջազգային հարթակներում: 2020թ. փետրվարին Կահիրեում անցկացվեցին հայ-եգիպտական քաղաքական հերթական խորհրդակցությունները։

Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում։

Մանրամասն` https://bit.ly/3mcaZpg