Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲ


Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։


ՊԲ-ն հայցում է զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում: