Յունայթեդը սպասում է հարմար պահի՝ Պորտուին առաջարկով դիմելու համար


«Պորտուի» պաշտպան Ալեքս Տելլեսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, գրում է Armsport.am-ը։


Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, անգլիական գրանդը կապվել է 27-ամյա պաշտպանի հետ ու ստացել է «Յունայթեդ» տեղափոխվելու համաձայնությունը: Առաջիկայում Տելլեսը ևս կհայտնի «Պորտուին»՝ հեռանալու ցանկության մասին:

Անգլիական ակումբը սպասում է հարմար պահի՝ առաջարկով դիմելու համար: Նախկինում հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» Տելլեսի տրանսֆերի դիմաց կվճարեն 20 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին կառաջարկեն 5-ամյա պայմանագիր:


Տելլեսը պորտուգալական թիմում է 2016 թ-ից: