Երեւանում 14-հարկանի շենքի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել. մեկնել է 3 մարտական հաշվարկ, 2 ...


Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 14:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 5 շենքի (14 հարկ) տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։


Փրկարարներն իրականացրել են շենքի թվով 25 բնակիչների տարհանում:

Դեպքի վայրում են գտնվում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը և փ/ծ գնդապետ Ա. Գրիգորյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին, մարվել՝ 15։21-ին։ Այրվել են տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ)։