Իմքայլականները՝ԱԺ-ում են հայտնվել «գիր-ղուշ» գցելով



Դա նույն խոսակցություններն են, որոնք 2019թ․-ից գնում են․արտահերթ ընտրություններ, իշխանության ձախողում, թեժ աշուն, թեժ տարվա տարբեր եղանակներ, հետևաբար որևէ կերպ մեկնաբանել և ասել, թե դրանց տակ ինչ-որ լուրջ բան կարող է լինել, չեմ կարող վստահաբար ասել և անիմաստ է ասելը։ Ուղղակի նորից այդ մարդիկ այլ բան չունեն ասելու, պետք է խոսեն խորհրդարանական արտահերթ ընտրություններից, խոսեն թեժ աշունից: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը։


ՀՀ ԱԺ-ն դարձել է մսուր-մանկապարտեզ՝իմքայլական թիմը կարծես թե հավաքվել է անհայտների մրցույթի մրցանակակիրներից՝քաղաքականությունից են խոսում ու ընդդիմության վրա մունաթ գալիս մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ոչ միայն քաղաքական դաշտում չեն երևացել ու պետական պաշտոն չեն զբաղեցրել, այլ անգամ իրենց քաղաքներում ու մարզերում ոչ մեկին հայտնի չեն: Նրանց պետական հեղաշրջման, 2018թ.-ի սորոսական հեղափոխության քամիներն են բերել ԱԺ՝ի դժբախտություն հայ ազգի:



Դավոյանի կենսագրությունը հուշում է, որ նա քաղաքականության հետ այնքան կապ ունի, ինչքան նրա թիմակից Հովիկ Աղազարյանը՝տիեզերագնացության: Դավոյանը՝մանկավարժ-հոգեբան է, 2009-2014թթ. աշխատել է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի հոգեբան, 2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ հաշվապահի օգնական, 2016-2017թթ.՝ «Գոլդեն տոբակո» ՍՊԸ հաշվապահ:


Ուղղակի փայլուն «քաղաքական անցյալ» ու «պետական» կառավարման փորձ:


Երկիրը գահավիժում է դեպի տնտեսական կոլապս, իսկ ՀՀ կառավարությունը արձակուրդներից ֆոտոներ է հրապարակում


Տնտեսական կոլապսի ռիսկ ունենք և գործազրկության նոր ալիք է լինելու: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:


Տնտեսական ոլորտի մասնագետները շարունակաբար բարձրաձայնում են ՀՀ-ին սպառնացող տնտեսական կոլապսի մասին, իսկ կառավարությունն ու տնտեսական թիմը, եթե այն կարելի է թիմ կոչել, զբաղված են արձակուրդներ գնալով ու կյանքը վայելելով:


Աշնանը սպասվող գործազրկության նոր ալիքը հասարակությանը հասցնելու է ծայրահեղ աղքատ վիճակի՝Փաշինյանն ու թիմը՝պարետ-տուգանող, սրճարանների սիրահար Տիգրան Ավինյանը նոր աշխատատեղեր չեն ստեղծում՝տասնյակ հազարավոր մարդկանց անելանելի վիճակի մեջ դնելով:


COVID-ի դեմ պայքարը տապալած իմքայլականներն առանց կարմրելու մեկնում են արձակուրդ, երբ երկիրը գնում է դեպի առողջապահական, սոցիալ-տնտեսական ու դեմոգրաֆիական անդունդ:


Այս թիմի հեռացումը՝ազգային փրկության միակ ճանապարհն է, եթե ժողովուրդը ոտքի չկանգնի՝բոլորը դառնալու են գաղթական՝ԱՄՆ, ԵՄ, ՌԴ ուղղություններով: