«Իրատես». Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Խունդկարյանին վերաբերող եզրակացության մասին հասարակ...



«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի որոշ դատավորներին մի կերպ պաշտոնանկ արած իշխանություններն այժմ էլ մի կերպ դատավորներ են փորձում ընտրել: Մինչեւ առաջադրված թեկնածուները խորհրդարանի դատին կներկայացվեն, նրանցից մեկի մասին, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խիստ անակնկալ եզրա- կացություն է տվել դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանի գործունեության մասին:

Ըստ մամուլի հրապարակումներից մեկի՝ «Հայաստանը Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեծ գումարներ է պարտադրել վճարել այն վճիռների մասով, որոնց զգալի մասը քննվել է Խունդկարյանի կողմից»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Իրատեսի» հետ զրույցում հաստատեց՝ եզրակացություն հանձնաժողովը տվել է, սակայն դրա բովանդակությունը բարձրաձայնելու կամ մանրամասնելու իրավունք չունի:

«Ձեր հարցադրումներն անգամ օրենքի խախտում են, ու եթե ինչ-որ մեկը մանրամասնություններ է հրապարակել, ապա կարող է ընդհուպ քրեական պատասխանատվության կանչվել»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունն ամենաբարձր մակարդակով անում է հնարավորը, որպեսզի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված եզրակացության մասին հասարակությունն առհասարակ չիմանա, Խունդկարյանն էլ անարգել կարգվի նախ դատավոր, իսկ այնուհետ` ՍԴ նախագահ: Թե պատգամավորներն ինչպես եւ ում ՍԴ դատավոր կընտրեն, խիստ անկանխատեսելի է, բայց հետեւելով դատարանի շուրջ ընթացող իրադարձություններին, հասկանում ենք՝ ՍԴ մասով ճգնաժամ իշխանության ներսում կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում