Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն. մասնակցել է Նիկոլ Փաշինյանը



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նա: