Գարիկ Խարլամովը վարակվել է կորոնավիրուսով



Հայտնի հումորիստ Գարիկ Խարլամովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «НеМалахов»-ին։

Նշվում է, որ ախտորոշման պատճառով մերձմոսկովյան Բարվիխայում «Comedy Club»-ի շոուի նկարահանումները չեղյալ են հայտարարվել:

Խարլամովի առողջական վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: