ՀԱՐԲԱԾ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽԱՐԿՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ


Ուկրաինայի Խարկով քաղաքում հարված դեռահասները ծեծի են ենթարկել պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Այս մասին հայտնում է «АТН 17»-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դեղատան պահակը թույլ չի տվել աչքի ընկնող վարքագծով դեռահասներին մուտք գործել դեղատուն։ Դրանից հետո դեռահասները սկսել են անհանգստացնել անցորդներին։ Նրանցից մեկն էլ ոստիկանություն է կանչել։ Արդյունքում սկսվել է ծեծկռտուք եւ մեկ իրավապահ ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ երկրորդը՝ ստացել է ուղեղի ցնցում