WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի



WhatsApp մեսենջերը շուտով թարմացում կունենա, որը թույլ կտա միեւնույն էջն օգտագործել չորս սարքերում միաժամանակ, հայտնում է ՌԳ-ն՝ վակայակոչելով  WABetaInfo պորտալը:

Բետա տարբերակի ինտերֆեյսում հայտնվել է հատուկ Linked Devices (կապակցված սարքեր) կետը: Ներկայումս նոր գործառույթը փորձել հնարավոր չէ, քանի որ այն նախագծման փուլում է: Մեսսենջերը գործարկելուց հետո պրոֆիլի տերը կկարողանա դրան այլ սմարթֆոններ կամ համակարգիչներ կապել։

Մշակողները նախատեսում են կատարելագործել որոնման գործառույթը: Օրինակ, կարելի է որոնել հաղորդագրության տեսակով` տեքստ, լուսանկար, տեսանյութ, GIF ֆայլեր, աուդիո, փաստաթղթեր: