Վթարի հետևանքով տուժած զինծառայողներից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել



Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք անձանցից երկուսը զինծառայողներ են, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ։ ՊՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ զինծառայողներից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 11.00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, Mercedes և ՀՀ ՊՆ «Գազ 3308» մակնիշի ավտոմեքենաները։

Աղբյուր` Փաստինֆո