Վթար Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում


Սեպտեմբերի 12-ին, ժամը 21:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ երկու ավտոմեքենաներ բախվել են, մեկ քաղաքացի վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վարդան Ե․, ծնված 1975 թ․), «Mercedes W203» (վարորդ՝ Գոռ Խ․, ծնված 1996 թ․) և «Mercedes W202» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes W203» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes W202» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։ Դեպքի վայրում վրաերթի ենթարկված քաղաքացի չի հայտնաբերվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։