Խոշոր ավտովթար Վստրեչի խաչմերուկում. բախվել են BMW-ն ու Nissan Pathfinder-ը. վերջինս կողաշրջվել է


Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում, Արցախի և Ռոստովյան փողոցների՝ ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 11 AM 110 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 36 OX 904 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:


Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: