Վրաստանի՝ ՀՀ-ում սովորող 1046 քաղաքացի կարող է հատել սահմանը


Ինչպես տեղեկացնում է aliq.ge լրատվական  ծառայությունը ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն է ստացել:

Ցուցակում անուն ազգանուններին ծանոթանալու համար կարող եք այցելել նշված հասցեով։

 Այն ուսանողները, ում անուն-ազգանունները չկան ցուցակում, կարող են դիմել «Վրացական երազանքի» նախընտրական շտաբ: Իսկ ովքեր ստացել են թույլտվություն, յուրաքանչյուր պահի կարող են հատել վրաց-հայկական սահմանը՝ Սադախլոյի անցակետով:


 Հիշեցնենք, սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման: