Վրաստանի իրավապահները հետաքննում են ՀՀ ցանցին կապող օպտիկամանրաթելային մալուխների վնասման դեպքերը


Վրաստանի Հարավային Քվեմո Քարթլի շրջանում ոստիկանությունը սկսել է միջազգային նշանակության օպտիկամանրաթելային ինտերնետ-մալուխների վնասման երկու դեպքերի հետաքննությունը: Ինչպես տեղեկացնում է վրացական «civil»-ը, հոկտեմբերի 2-ին այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ ինտերնետ-մալուխները վերականգնվել են:

Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած առաջին միջադեպի ժամանակ անհայտ անձինք, կտրել են ինտերնետի ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխները Դմանիսի մունիցիպալիտետի Օրոզմանի գյուղում, որը մեծամասամբ բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով:


Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած երկրորդ միջադեպում վնասվել են Հայաստանի հետ սահմանին գտնվող՝ Մառնեուլի մունիցիպալիտետի Սադախլո գյուղում, որը նույնպես բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով: