ՄԵԶԱՆՈՒՄ, ՑԱՎՈՔ, ՏԱՐԱԾՎԱԾ Է ՄԻ ՊԱՐԶԱՄԻՏ ՄՈՏԵՑՈՒՄ


Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էում գրում է. «Մեզանում, ցավոք, տարածված է մի պարզամիտ մոտեցում, ըստ որի տարբեր երկրների հետ հարաբերություններում անպայմանորեն պետք է դիմացի կողմին հուշել կամ խորհուրդ տալ, թե որոնք են նրա շահերը։  Ընդ որում, որպես կանոն, դա արվում է պարզունակ խորամանկությամբ և դրանից բխող անհիմն վստահությամբ առ այն, որ հաջողվել է համոզել դիվանագիտորեն լռող դիմացինին։  Այսու, պետք է հենց մեզ համար մեկընդմիշտ արձանագրել, որ բոլոր կայացած պետությունները, լինի դա Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, Իսրայելը և այլն, ոչ միայն շատ լավ հասկանում են իրենց շահերը, այլ նաև սահմանելով դրանք, գործում են հենց այդ շահերով հստակորեն նախանշված ուղեծրում։  Իսկ այս պարագայում «հուշումներ» կամ «խորհուրդներ» տրամադրելը ոչ թե դիվանագիտական և քաղաքական իմաստնության կամ նրբակրթության, այլ գավառականության դրսևորում է նկատվում»։