Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է․ Վիտալի Բալասանյանը՝ ԼՂ հակամարտության...

Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:


Հարցին, թե ըստ նրա՝  ո՞ւմ մեղքով են բանակցությունները գտնվում փակուղում, Բալասանյանն ասաց՝ ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի:

Դիտարկմանն էլ՝ ՀՀ դիվանագիտական կորպուսն ասում է՝ բանակցությունները շարունավում են, Բալասանյանն արձագանքեց. «Ասում են ասելու համար երևի, չի կարելի այդպիսի հայտարարություններ անել»:


Ինչ վերաբերում է նրան, արդյոք այսօր պատերազմի վտանգ կա, Բալասանյանն ասաց, որ ընդհանրապես աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսել և մեր տարածաշրջանը պայթյունավտանգ է. «Մանավանդ վերջին ժամանակահատվածում տեսնում ենք Թուրքիայի հայտարարությունները և գործողությունները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ Միջերկրական ծովում, Լիբիայում և այլուր: Իհարկե, միանշանակ պայթյունավտանգ է իրավիճակը, մանավանդ Հարավային Կովկասում»,- ասաց նա: