Viber-ը որոշել է փակել Բելառուսում գրասենյակը


Viber ընկերությունը որոշում է ընդունել բողոքի ցույցերի եւ համացանցի քառօրյա արգելափակման ֆոնին ընկերության բելառուսական գրասենյակը փակելու մասին, Forbes-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ջամել Ագաուան։

«Ամեն ինչ շատ բարդ է, այս իրավիճակն անդրադարձել է մեր գրասենյակի վրա, քանի որ այն շատ մոտ է գտնվում բողոքի ցույցերի վայրին։ Այն անմիջապես քաղաքի կենտրոնում է, գլխավոր փողոցում։ Մենք անցյալ շաբաթ իմացանք, որ ընկերության որոշ գրասենյակներ, ինչպես Uber-ը եւ եւս մեկը, անվանումը չեմ հիշում, գրավվել են զինված մարդկանց կողմից»,- հայտարարել է Ջամել Ագաուան։

Ջամելի խոսքով՝ գրասենյակը փակելու որոշումն անհրաժեշտ է ընկերության աշխատակիցների անվտանգության համար։ Մինսկի գրասենյակի բոլոր աշխատակիցներին փոխադրել են հեռավար աշխատանքի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Viber-ի ղեկավարը նաեւ նշել է, որ Մինսկի գրասենյակի փակման մասին որոշումն ընդունել է անմիջապես, իսկ Բելառուսի իրադարձությունները ընկերությանը դրդել են վրանայելու այս երկրում աշխատանքի մոդելը։