Նարեկ Մալյանի անվճար խորհուրդը՝ Տիկին Լարիսային


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.


«Երեկ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու աշխատող Լարիսա Մինասյանը: Նախ ասեմ, որ Հանրայինի եթերը զմռսած փակ է ՎԵՏՕ շարժման համար և հարկատուների փողերով պահվող հեռուստաընկերության եթերում հարկատուները հնարավորություն ունեն տեսնելու միայն սորոսականների մենախոսությունները: Այս փաստը վկայում է պետության ներսում սորոսականների աննախադեպ ազդեցության մասին:


Ինչևէ, Լարիսա Մինասյանը հերթական անգամ սպառնաց ինձ բանտարկությամբ))) Վերջին տարվա ընթացքում օլիգարխ Սորոսից փող ստացածները և նույնիսկ անձամբ տիկին Լարիսան իմ դեմ բազմաթիվ կեղծ և սուտ դիմումներ են ներկայացրել իրավապահներին, սակայն դրանք բովանդակային առումով այնքան դատարկ են եղել, որ բոլոր դիմումները կարճվել են:

Անշուշտ իմ հաջողությունից է, որ օլիգարխ Սորոսի վարձկանների պաշտպանությունը որպես կանոն իրականացնում է այնպիսի ականավոր փաստաբան ինչպիսին Տիգրան Եգորյանն է)))) (չմոռանանք, թե ինչպես փայլուն նա պաշտպանեց հաց բերողին):

Տիկին Լարիսային կցանկանայի փոխանցել հետևյալը`

  1. Ես պատրաստ եմ բանտարկվել ու բանտից շարունակել իմ պայքարը օտարերկրյա գործակալական ցանցի դեմ, նույնիսկ սուտ և կեղծ մեղադրանքով:

  2. Սորոսի շահառուները սկսած ֆիզիկական բռնությունից, հարձակումից մինչև սուտ մատնություններ, կեղծ քաղ հայցեր ամեն ինչ փորձեցին ու ոչինչ չստացվեց: Կարծում եմ կարիք ունեն վերանայելու իրենց գործիքակազմը իմ դեմ պայքարում:

  3. (Անվճար խորհուրդ) Տիկին Լարիսա, ձեր ելույթներում հաճախ հանդիպող աննախադեպ բառի փոխարեն «աննման» բառը օգտագործելով անիմաստ բարդացնում եք ձեր միտքը: #համապատասխան

և վերջում անհամբեր կսպասեմ Հանրային հեռուստաընկերության իմ եթերի հրավերին, այլապես կարող եմ Հանրայինին մեղադրել միակողմանի օլիգարխ Սորոսի քարոզ իրականացնելու մեջ»: