ՍԻՐԻԱՑԻ ՎԱՐՁԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԳԼԽԱՑԱՎԱ՞ՆՔ


Սիրիացի գրոհայինները, որոնք տեղակայված են Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում, ադրբեջանական բանակին աջակցելու համար, սկսել են իսկական ժանտախտ դառնա տեղի բնակիչների համար։ Տեղացիների եւ գրոհայինների միջեւ նույնիսկ տեղի են ունեցել բախումներ։ Այս մասին հայտնում է Free Azerbaijan-ը։ Կայքը հիշեցնում է, որ Ադրբեջան են ժամանել սիրիացի գրոհայիններ՝ ադրբեջանական բանակին օգնելու համար, որոնք տեղակայված են սահմանամերձ գյուղերում։ Բախումները շարունակվում են արդեն երկու օր։ Մերձավոր-Արեւելյան գրոհայինները վատ են վերաբերվում գյուղացիներին, վիրավորում են եւ սպառնում, թույլ չեն տալիս, որ կանայք դուրս գան տանից առանց մահմեդական կնոջ համար նախատեսված գլխաշոր՝ հիջաբի։ Նրանք նաեւ հարձակվում են տեղի խանութների վրա ու թալանում, փորձում կենցաղ մտցնել շարիաթի կանոնները։