Twitter-ը կրկին նախազգուշացում է արել՝ կապված Թրամփի գրառման հետ


Twitter-ը երկրորդ անգամ նախազգուշացումներ է հրապարակել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման հետ, որով վերջինս Հյուսիսային Կարոլինա նահանգի ընտրողներին կոչ էր անում քվեարկել փոստով, այնուհետև գնալ ընտրատեղամասեր:


Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Թրամփն ընտրողներին կոչ էր արել նախապես քվեարկել փոստով, և հետագայում՝ ընտրատեղամասերի բացվելուն պես, գնալ և տեսնել՝ արդյոք իրենց քվեարկությունն արձանագրվե՞լ է, թե ոչ:

Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս սոցցանցի նախազգուշացման մեջ ասվում է, որ գրառումը խախտել է սոցցանցի կանոնները, որոնք վերաբերում են ընտրություններին, սակայն գրառման հասանելիությունը պահպանվել է, քանի որ այն կարող է հասարակական հետաքրքրություն առաջացնել:


Այդուհանդերձ գրառման հետ կապված գործողությունները սահմանափակվել են․ այն հնարավոր չէ հավանել, կիսվել կամ պատասխանել դրան: