Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մեդիահարթակ կստեղծեն

Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել երկու երկրների համատեղ մեդիահարթակի ձևավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը ՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո, գրում է «Անադոլու» գործակալությունը:


Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների բանակցությունները նեղ և ընդլայնված ձևաչափով անցկացվել են Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում:



Ալթունը նշել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը երկու երկրների ազգային անվտանգության ոլորտում տարբեր սպառնալիքների են բախվում»: