Թուրքիայում վերականգնվել է դիմակ կրելու պարտադիր ռեժիմը


Թուրքիայի իշխանությունները հասարակական վայրերում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը վերականգնելու որոշում են ընդունել: Այս մասին տեղեկանում ենք հանրապետության ներքին գործերի նախարարության կայքից: «Այս որոշումը կայացվել է նախկինում ընդունված միջոցառումները՝ հատկապես սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով: Դրա հետևանքով աճել է կորոնավիրուսի տարածումը»,-նշել են նախարարությունում: Թուրքիայի ՆԳՆ կողմից նահանգապետերին ուղարկված հանձնարարականով՝ երկրի բոլոր շրջանների բնակիչները, առանց բացառության, պետք է դիմակ կրեն հասարակական վայրերում, փողոցներում, տրանսպորտում, զբոսայգիներում, պարտեզներում, լողափերում և աշխատավայրերում: Դիմակ չկրելը թույլատրվում է միայն այնտեղ, որտեղ անձը մշտապես բնակվում է: Դիմակի բացակայությունը կպատժվի տուգանքով: Փաստաթղթում ընդգծվում է, որ ռեժիմը գործելու է 81 նահանգի բոլոր հասարակական վայրերում ՝ առանց որևէ բացառության: Թուրքիայում արգելք է սահմանվում նաև համերգների և երաժշտական խմբերի ելույթների վրա: Արգելքը կգործի ոչ միայն բարերում, ռեստորաններում և ակումբներում, այլ նաև հյուրանոցներում: Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 283 270 , մահվան` 6782 դեպք: