Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան ևս մեկ նոր դեպք է արձանագրվել. ԱՆ խոսնակ



Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան ևս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 5 պացիենտ, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։

Նշենք, որ արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը՝ Արմավիրի մարզում, 7-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի։

Ըստ նախնական տվյալների՝ բոլոր քաղաքացիները թունավորվել են մեթիլ սպիրտից։ Զանգվածային թունավորումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, որոնց նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել կալանավորումը։

Աղբյուր` Փաստինֆո