«Շենգավիթ» ԲԿ-ում 30 տարեկան ծննդկան է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին


Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30 տարեկան ծննդկան է մահացել: Տեղեկությունը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեց «Շենգավիթ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Անուշ Բադալյանը։ «Տեղեկատվությունը ճիշտ է: Շուտով այդ մասին մենք հաղորդագրություն կտարածենք։  Շենգավիթ ԲԿ-ի տնօրինությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին»։ Անուշ Բադալյանն ասաց, որ  բժիշկների կողմից արվել է հնարավոր ամեն ինչ ծննդկանի կյանքը փրկելու համար: Մեր հարցին, թե հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրում են բժիշկ Աշոտ Սիրունյանին,  խոսնակը պատասխանեց. «Անկեղծ ասա՝ հարազատների կողմից ոչինչ ավելացնել չեմ կարող, բնական ՝ էմոցիոնալ հուզական վիճակում են»։   Հիշեցնենք, որ հարազատների պնդմամբ՝ 30-ամյա ծննդկանը մահացել է այնպիսի դեղամիջոցից, որից կինը ալերգիա է ունեցել։