«Իշխանությունը պետք է վախենա ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս անգամ կուսակցության առաջնորդն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ճանապարհները, նաև հարց-պատասխան ունեցել ապարանցիների հետ: «Բարեգործությամբ երկիր չես կարող պահել, առաջընթացի համար հարկավոր են իրատեսական ծրագրեր և ոլորտների փորձառու ղեկավարներ»,- նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ իշխանավորներին կոչ անելով դուրս գալ գրասենյակներից և շփվել ժողովրդի հետ: