Շուշիում երեկ ծանր վիրավորված ռուս լրագրողին տեղափոխել են Հայաստան

Երեկ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծանր վիրավորված ռուս լրագրող Յուրա Կոտյոնկին այսօր ռեանոմոբիլով տեղափոխել են նախ Ստեփանակերտից Գորիս, իսկ հետո` Երևան։ Նրան արհեստական կոմայից դուրս չեն բերել։ Այդպես տեղափոխելն ավելի հեշտ է։ Այս մասին գրում է War Gonzo տելեգրամ ալիքը։ Ողջ գիշեր նրան վիրահատել են վիրաբույժների մի քանի խմբեր, այդ թվում` բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բժիշկ, Արցախում որպես կամավոր գտնվող Շահեն Դանիելյանը։ Վիրավորի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։ Առջևում Կոտյոնկին սպասվում է երկարատև բուժում։ Պատրաստեց 168.am-ը։