«Եվ սա դեռ այն դեպքում, երբ ես դեռևս անձամբ ներդրում չեմ արել». Թրամփը նախընտրական քարոզարշավի համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում հայտարարել է, որ նախագահական ընտրություններից 55 օր առաջ նախընտրական քարոզարշավի համար հավաքված գումարը կրկնակի ավել է 2016 թվականի նույն ժամանակահատվածում հավաքված գումարից, գրում է eadaily.com կայքը։ 


«Սրանք նվիրատվություններ են, ես դեռևս ինքս ներդրում չեմ կատարել: Չորս տարի առաջ մենք երկու-երեք անգամ քիչ գումար ունեինք, քան հիմա։ Եվ սա այն դեպքում, որ ես որևէ ներդրում չեմ կատարել»,- նշել է Թրամփը։ 


ԱՄՆ նախագահը հիշեցրել է նաև անհրաժեշտության դեպքում նախագահի պաշտոնում վերընտրվելու համար սեփական միջոցներն օգտագործելու պատրաստակամության մասին։ Թրամփը ընդգծել է, որ նվիրատվություններ հավաքելու ժամանակ նա սահմանափակ ֆինանսական հնարավորություն ունեցող կողմնակիցների, այլ ոչ թե խոշոր դոնորների վրա է հույս դնում։


«Ինձ ավելի շատ փոքր դոնորներն են դուր գալիս»,-նշել է գործող ղեկավարը։


Հայտնի է, որ օգոստոսին Թրամփը և Հանրապետական կուսակցության հանձնաժողովը քարոզարշավի համար 210 միլիոն դոլար են հավաքել։ Նախընտրական շտաբի տվյալների համաձայն՝ քարոզարշավի մեկնարկից ի վեր Թրամփի վերընտրման համար կատարված նվիրատվությունների ընդհանուր թիվը գերազանցել է 1․3 միլիարդ դոլարը։