Դավիթ Տոնոյանը, Նիկոլ Փաշինյանից առաջ, մեկնել է Արցախ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։


«ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել ենք բանակաշինության և մեր անվտանգային միասնական համակարգին առնչվող մի շարք հարցեր»,-գրել է Հարությունյանն իր էջում:

Այսօր Արցախ է մեկնելու նաև Նիկոլ Փաշինյանը: