ՀՀ կառավարությունը տնտեսությունը վստահ քայլերով տանում է անդունդը




2020թ. հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով:


ՀՀ կառավարությունը՝պարետ-տուգանող, բաժակաճառերի ու բաց դիմակով սրճարաններում նստելու սիրահար Տիգրան Ավինյանն ու ողջ տնտեսական բլոկն երկիրը վստահ քայլերով տանում են դեպի տնտեսական անդունդը: Հարկեր հավաքելը շուտով մեծ խնդիր է դառնալու, քանի որ COVID-ի դեմ պայքարը տապալած նրանց թիմը բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկությունների կանգնեցրել է սննկացնման ու փակվելու եզրին: Այդ գործարարները վաճառելու են իրենց բիզնեսներն ու մեկնեն արտերկիր:


Սա է այս ապաշնորհ կառավարության 2 տարվա գործունեության արդյունքը՝նրանք իրենց պարապների թիմով հարստանում են, իսկ հասարակության բազմաթիվ հատվածներ՝աղքատանում ու շուտով՝սահմանները բացվելուն պես, բռնելու են արտագաղթի ուղին:


Տնտեսությունը տապալած թիմը պետք է հեռանա, քանի սոված ժողովուրդը նրանց չի հեռացրել ավելի վատ տարբերակներով: