Հանրահայտ TikTok սոցիալական ցանցի օգտատերերը զանգվածաբար տարածում են տղամարդու ինքնասպանության...


Հանրահայտ TikTok սոցիալական ցանցի օգտատերերը զանգվածաբար տարածում են տղամարդու ինքնասպանության տեսանյութը։ Ինչպես հաղորդում է The Verge-ը, ընկերությունում տեղյակ են իրավիճակին եւ փորձում են օպերատիվ կերպով արգելափակել հոլովակներն ու հաշիվները, սակայն այն շարունակում են հրապարակել:

Նշվում է, որ սկզբնապես ինքնասպանության պահը նկարահանվել է Facebook-ի օգտատիրոջ ուղիղ եթերում եւ արդեն հետո սկսել է հրապարակվել օգտատերի կողմից Tiktok-ի ներսում: Իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ բլոգերներ հոլովակներ են թողարկել՝ կոչ անելով երկրպագուներին չդիտել այն տեսանյութը, որում մորուքով տղամարդը նստած է սենյակում գտնվող սեղանի շուրջ:

TikTok-ի որոշ հեղինակների խոսքով՝ երբեմն ինքնասպանության պահը թաքցնում են առաջին հայացքից անվնաս տեսագրության մեջ։ Սոցցանցի ներկայացուցիչը հաստատել է, որ դա սկսել է ակտիվորեն հայտնվել սեպտեմբերի 6-ի երեկոյան հրապարակումներում: Մամուլի ծառայության խոսքով՝ սոցցանցը արգելափակում է տեսագրությունը հրապարակող օգտահաշիվները եւ հեռացնում գրառումները:

Ինչպես հաղորդում է The Sun տաբլոիդը, տեսանյութում պատկերված է ամերիկացի Ռոնի Մաքնաթը (Ronnie McNutt): Միսիսիպի նահանգի 33-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել օգոստոսի 31-ին ։ Նա ծառայել է Իրաքում եւ աշխատել է Toyota գործարանում։

Ավելի վաղ Tiktok-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կհեռացնեն ֆլեշմոբի տեսագրությունը, որում օգտագործում են ալերգիայից որոշ դեղամիջոց, որը կարող է հալյուցինացիաներ առաջացնել: Ֆլեշմոբը հայտնի դարձավ TikTok — ում հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին։

TikTok-ի շատ օգտվողներ հայտնի են դառնում տեսահոլովակների հրապարակումից հետո, որտեղ տարօրինակ կամ առողջության համար վտանգավոր գործողություններ են կատարվում: Այսպես, մեկ օգտատեր տասը օր շարունակ խմել է կապույտ գույնի սննդային ներկ և պարբերաբար հրապարակել է տեսահաղորդագրություններ «փորձի» ընթացքի մասին։

Աղբյուր` Փաստինֆո