Թալիշում հրկիզման դեպքը տեղի է ունեցել 2018-ին հուլիսի 28-ին, սակայն ԱՀ ՔԿ կողմից վարույթ է ընդուն..



ԱՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհայտ անձը Արցախի Թալիշ համայնքում հրկիզել է 7 առանձնատուն, 3 կացարան և մեկ ալրաղաց: Այս դեպքի կապակցությամբ նույն կառույցը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սույն թվականի սեպտեբերի 1-ին տեղեկատվություն ենք տարածել ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի թվով 7 առանձնատան, 3 կացարանի և համայնքին պատկանող ալրաղացի հրկիզման վերաբերյալ:


Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվությունը զետեղվել և հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներում, ուստի ի հավելումն տեղեկացնում ենք, որ սույն դեպքը տեղի էր ունեցել 2018թ. հուլիսի 28-ին, սակայն ԱՀ քննչական կոմիտեի կողմից օրենսդրության սահմանված կարգով վարույթ է ընդունվել 2020թ. օգոստոսի 28-ին»։

SKIP STOPPED

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՔԿ-ն հայտնել էր, որ անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ.Ս.-ին, Գ.Օ.-ին, Ա.Ա.-ին, Վ.Ա.-ին, Ն.Ս.-ին և Զ.Դ.-ին պատկանող առանձնատները և թվով երեք կացարաններ, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս: