Թալանել են Մասիսի քաղաքային գրադարանը և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը»․ shamshyan.com

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12:00-ի սահմաններում «Մասիսի քաղաքային գրադարանից» ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերից 10-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով, իսկ հետո ապա ոտքով հարվածելով ու ապակին հանելու միջոցով մուտք են գործել Մասիս քաղաքի Շիրազի 9 հասցեում գործող Մասիսի քաղաքային գրադարանի և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» շենք և այնտեղից կատարել գողություն:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն ահազանգողը եղել է գրադարանի տնօրեն Սուսաննա Ա.-ն, ով այնուհետև գրադարան ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացել են համակարգիչներ և գործիքներ:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում: