Սորոսականները ՀՀ-ում սպասարկում են Անկարայի ու Բաքվի շահերը


Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են 28,2%-ով, իսկ ԱՄՆ-ից աճել են 22,1%-ով: Այդ մասին նշում է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը:



ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի հարյուր հազարավոր քաղաքացիների համար գումար վաստակելու ու ՀՀ տրանսֆերտներ ուղարկելու կարևորագույն կենտրոնը: ՌԴ-ից Հայաստան են գալիս միլիարդավոր դոլարների տրանսֆերտներ՝այնտեղ բնակվող հայերը ՌԴ-ում գումար վաստակելով կարողանում են պահել իրենց ընտանիքներին ու բարելավել այստեղ ապրող մարդկանց սոցիալական վիճակը:


Սակայն չնայած ՌԴ-ի բարեկամական վերաբերմունքին հայերի ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ՀՀ-ում առկա սորոսական ցանցը հարվածում է հայ-ռուսական կապերին՝չգիտակցելով, որ Մոսկվայի դեմ ուղղված նրանց չփաստարկված, անհիմն, ֆեյք քննադատությունները ֆիքսվում են նաև ռուսական լսարանի կողմից, ինչը կարող է հանգեցնել հակահայկական տրամադրությունների աճին ՌԴ-ում:


Հակառուսական քարոզչությունը ՀՀ-ում ջուր է լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, այդ կերպ սորոսականները ՀՀ-ում սպասարկում են Անկարայի ու Բաքվի շահերը՝գիտակցաբար, թե անգիտակցաբար, դա արդեն էական չէ: