Չնայած սորոսականների հակազդեցությանը՝ ՌԴ-ն ամրապնդում է ՀՀ-ի բանակը



Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։


ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն ու զինում է հայկական բանակը նորագույն զինատեսակներով՝չնայած ՀՀ-ում իշխանության են սորոսական, ռուսաֆոբ ուժեր:


Մոսկվան քաջ գիտակցում է, թե ովքեր են ՀՀ այսօրվա իշխանությունների իրական տերերը, սակայն չի ցանկանում թուլացնել Հարավային Կովկասում իր կարևորագույն ու հիմնական դաշնակից՝ՀՀ-ի մարտունակությունն ու ամրապնդում է հայ-ռուսական կապերը:


Հայ-ռուսական ռազմավարական կապերն ամրապնդվում են Մոսկվայի բարի կամքի շնորհիվ և ՀՀ ՊՆ-ի ադեկվատությամբ՝զինվորականները սորոսականներից ավելի խորն են հասկանում Մոսկվայի հետ կապերի անհրաժեշտությունը:


Սորոսական գործակալական ցանցը հարվածելով ՀՀ-ՌԴ ռազմական կապերին թուլացնում են հայոց բանակի թիկունքը՝դա պետք է հասկանան թե ՀՀ քաղաքացիները, թե հայոց բանակը: