«Իմ քայլ»-ում կան պատգամավորներ, որոնք բացասաբար են գնահատում չափորոշիչները. Սոֆյա Հովսեփյան



«Իմ քայլը» խմբակցությունում այն մարդիկ, որոնք հիմնականում առնչվում են չափորոշիչների և այլնի հետ, դրանք բացասաբար են գնահատվում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ խնդիրները որքան կապված են Արայիկ Հարությունյանի գործունեության հետ, այնքան էլ կապված չէ, որովհետև հանձնաժողովները շատ հաճախ իրենց տեղում ոչ պատշաճ գործելու հետևանքով առաջացնում են այս խնդիրները։ Բոլորս գիտենք այս խնդիրների մասին, բայց գնում ենք նրան, որ պետք է համագործակցված լուծենք հարցերը։ Այս պահին չափորոշիչների հետ կապված հանձնաժողովը ստեղծված է և բոլոր առաջարկներն արվում են, քննարկումներն արվում են։ Այն առաջարկները, որոնք ներկայացրել ենք, մենք մասնագետների հետ ենք քննարկել ոչ թե ուղղակի մեր հանձնաժողովի միանձնյա որոշումն է եղել։ Մասնագիտական քննարկման է ենթարկվել և պահանջելու ենք, որպեսզի այդ առաջարկներն անցնեն։ Նախնական համաձայնություն ունենք, թե ինչպես կլինի, հետագան ցույց կտա»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ հնարավոր է արդյոք Արսեն Ջուլֆալակյանին հետևեն խմբակցության այլ պատգամավորներ, Սոֆյա Պողոսյանն ասաց՝ չի կարող ենթադրություններ անել։

Աղբյուր` Փաստինֆո