Շատերն են հարցնում, թե ինչպես հնարավոր դարձավ այս շրջանում մեր շրջագայությունը․ Սիրուշո



Շատերն են հարցնում, թե ինչպես հնարավոր դարձավ այս շրջանում մեր շրջագայությունը: Դա շնորհիվ Լեհական պատկան մարմինների էր, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի կարողանանք հատելով Բելառուսի սահմանը հասնել Լեհաստան` մասնակցելու փառատոնին. ճամփորդության իրավունքից ու համապատասխան փաստաթղթերի պատրաստումից մինչև բացառության կարգով կարանտին չպահելու հատուկ թույլտվություն: Այլապես մասնակցությունը հնարավոր չէր լինի` առավել ևս հաշվի առնելով այն, որ Հայաստանն այժմ գտնվում է կորոնավիրուսի քարտեզի կարմիր գոտում:

Հատուկ շնորհակալություն Լեհաստանի դեսպանությանը, Բելառուսի պատվո հյուպատոսին ու Լեհաստանի Մշակույթի, Ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությանը: Շնորհահալություն նաև ինձ հետ ճամփորդած անձնակազմին, որ այս ռիսկային շրջանում Հայաստանը ներկայացնելու համար այդքան երկար ճանապարհ անցնելով աշխատեցին առանց վերապահման և Նունե Խուրշուդյանին երկրների հետ բանակցությունները վարելու, կոորդինացնելու և ողջ ընթացքը լավագույնս կազմակերպելու համար: