Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան


Հիմա միայն պարոն Խունդկարյանն է թեկնածու: Այս մասին լարգրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի թեկնածուի քննարկմանը:


Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը նշել է, որ իր ունեցած չշտված տեղեկություններով՝ երեկվա իր հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, Վահե Գրիգորյանը նշեց. «Ես չգիտեմ, թե պարոն Թովմասյանը ինչ ինֆորմացիա ունի և որտեղից, հենց հիմա մենք քննարկում ենք պարոն Խոնդկարյանի թեկնածությունը»:

Նա նշեց, որ 3-4 դատավոր հարց են ուղղել թեկնածուին: Ինչպես է վերաբերում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, նա ասաց. «Ես կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»:


Հիշեցնենք, որ երեք օր է՝ ՍԴ-ն փակ նիստ է անում, որտեղ քննարկվում են վերոնշյալ հարցերը։ Երեկ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Վերջինն ինքնաառաջադրվել է։