ՍԴ 4 դատավոր իրենց իրավունքները կվերականգնեն ՄԻԵԴ-ում․ «Փաստինֆո»



ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ գանգատն արդեն ներկայացվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ ժամկետը պահպանելով ՄԻԵԴ-ից պահանջված փաստաթղթերը և լրացված գանգատն ուղարկել են ՄԻԵԴ։

Գանգատով վիճարկվում է Կոնվենցիայով երաշխավորված 5 հոդվածի խախտում։ Այն է՝ արդար դատաքննության իրավունքը, քանի որ արդարադատության իրականացումը մերժվել է, մասնավոր և մասնագիտական կյանքի պաշտպանության իրավունքը, քանի որ մասնավոր և մասնագիտական կյանքի միջամտություն է տեղի ունեցել, որը եղել է ապօրինի, ոչ օրինական ընթացակարգերով, չի հետապնդել իրավաչափ նպատակ։ Բացի այդ՝ Սահակյանը նշեց, որ այս ամբողջ գործընթացում ՍԴ դատավորները ենթարկվել են խտրականության։ Նրա փոխանցմամբ՝ բարձրաձայնվել է նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը, Հայաստանում իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրը։ Ս. Սահակյանի արձանագրմամբ՝ նշված իրավունքների խախտումներն իրականացնելիս պետությունը ձևականորեն վկայակոչել է իրավական ընթացակարգեր, սակայն դրա հետևում ոչ թե իրավական, այլ՝ դրանից տարբերվող, մասնավորապես՝ քաղաքական նպատակներ են եղել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: