Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածուների քվերակության կարգը, տեղն ու ժամը


«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվերակությունն անցկացվելու է վաղը՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ ժամը 10:10-11:40»,- տեղեկացրեց Հաշվիչ հանձանաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ երեք թեկնածուների քվերակության համար պատգամավորներին տրվելու է երեք քվեաթերթիկ, որոնց վրա պետք է առանձին նշումներ կատարվեն:

Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր քննարկվել է ՍԴ դատավորների ընտրության հարցը: ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: