Ապշել կարելի էր, ոստիկանության բաժնում դեռ հայտարարության թանաքը թղթի վրա չչորացած, արդեն գրեթե....



Օրերս համացանցում և ԶԼՄ-ում մեծ աղմուկ բարձրացավ, որ ես՝ Սայաթ Շիրինյանս, ոմն միրզոյան արարատի սպառնացել եմ սպանել:

Ապշել կարելի էր, ոստիկանության բաժնում դեռ հայտարարության թանաքը թղթի վրա չչորացած, արդեն գրեթե բոլոր լրատվամիջոցները այդ մասին էին խոսում։Ակնհայտ էր, որ ոմանք ակտիվորեն լծվել էին իմ վրա գործ կարելու և ինձ վարկաբեկելու գործին։ Ինչևէ, ոստիկանության Մաշտոցի բաժնում իմ վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում կայացվեց քրեական գործի հարուցումը մերժել՝ իմ գործողություններում հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Այն, որ օրվա իշխանիկները իրենց ВОЗ-ի տղաներին օգտագործում են մարդկանց վրա գործ կարելու, լռեցնելու համար՝ կասկած չի հարուցում։

Իրենց ֆեյքերով, մի քանի նիկոլահպատակներով փորձեցին ինձ պախարակել, վարկաբեկել, ինձ հանրությանը ներկայացնել որպես հանցագործի, բնավ հաշվի չառնելոէ, որ իմ ողջ գիտակցական կյանքում պայքարել եմ հանցավորության դեմ։

Զերծ մնալով այլ մանրամասներից, միայն օրվա իշխանիկներին և իրենց կողմից օգտագործվող ВОЗ-ի տղեքին կասեմ, որ իմ ,, վախը,, վաղուց բռնած է և, որ ինձ լռեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է անհաջողության և, որ տեսանելի ապագայում ձեր ստորությունների համար պատժվելու եք։

Իմ fb ընկերներին խնդրում եմ այս գրառումս տարածել, որպեսզի քայլառաստները հասկանան, որ մեր պայքարը ազնիվ է, ընթացքը՝ անկասելի։

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ։

Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից