Արթուր Սաքունցը հարվածում է ՀՀ ազգային անվտանգությանը, բանակին ու ազգի ֆիզիկական գոյությանը



Հայաստանյան պուտլերականներին և տարատեսակ հակաքաղաքակրթական ու հակաժողովրդավարական խմբակներին ի գիտություն, Դուք պարտված ու դատապարտված եք, ինչպես Ձեր պուտլերը:

Այդ մասին ՖԲ իր էջում գրառում է կատարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝աջակցություն հայտնելով Բելառուսի ընդդիմությանն ու քննադատելով ՌԴ-ի ղեկավարությանը:



Սաքունցի հակառուսական քարոզչությունը վնասում է ՀՀ-ի ազգային անվտանգությանը, բանակի մարտունակությանը, հայ ազգի ֆիզիկական գոյությանը՝հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան պլանները հայ ժողովրդի հանդեպ: Այս գործիչը տարիներ շարունակ բացահայտ հակառուսական քարոզչություն է իրականացնում՝ֆինանսական աղբյուրը բաց է, հայտնի՝Սորոսի հիմնադրամ կամ ավելի տեղեկացվածների համար ԱՄՆ-ի հետախուզություն:


Այդպիսի գործիչները պետք է հայտնվեն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, եթե այդ կառույցն իրապես այսօր զբաղվում է ՀՀ-ի ազգային անվտանգությամբ, այլ ոչ թե իմքայլական իշխանության պահպանմամբ: Սաքունցի գրառումները կարդում են նաև բարեկամ ՌԴ-ի հատուկ ծառայություններն ու դեսպանատունը համապատասխան զեկույցներ է հղում Կրեմլին: Եթե նմանատիպ գործիչները չեն քննադատվում, ազատորեն գործում են ու վիրավորում ՌԴ-ի նախագահին ու կառավարությանը, ապա ռուսների մոտ կարող են խորը կասկածներ առաջանալ, որ այդպիսի քարոզչությունը խրախուսվում է հայկական իշխանությունների կողմից:


Սաքունցը շարունակում է սպառնալ ՀՀ-ի ազգային անվտանգությանը, իսկ համապատասխան ծառայությունները լռում են կամ չեն ստանում գործելու հրահանգ Նիկոլ Փաշինյանի կողմից: