ԱՅՍՕՐ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ


Ինչպես հայտնի է, այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ըստ Lenta.ru-ի փոխանցման, Լուկաշենկոյի օդանավն արդեն օդ է բարձրացել եւ ուղղություն վերցրել դեպի Ռուսաստան։

Երկու նախագահները հանդիպման ընթացքում կքննարկեն համատեղ նախագծերը էներգետիկայի ոլորտում, կանդրադառնան Ռուսաստանին ունեցած բելառուսական պարտքի վերաձեւակերպմանը, ինչպես նաեւ Միացյալ պետության պայմանագրի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին։ Փաստաթղթերի ստորագրում կամ համատեղ հայտարարություն չի նախատեսվում։