ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ.Hraparak.am


Բելառուսն ու Ռուսաստանը պայմանավորվել են փուլ առ փուլ վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Տրանսպորտի եւ կոմունիկացիաների նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդման, կողմերը պայմանավորվել են մշակել միջոցառումների պլան, որով փուլային տարբերակով կվերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը, համաձայնեցմամբ «Ռոսպոտրեբնադզորի» եւ Բելառուս Առողջապահության նախարարության սանիտարա-համաճարակային ծառայության։ Մոսկվայում հայտարարել են, որ այն միջոցառումները, որոնք քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացնում է Բելառուսը ապահովելու համար հանրային առողջությունը, արդյունավետ են եւ համապատասխանում են միջազգային ցուցումներին եւ ստանդարտներին։