Կորոնավիրուսը Ռուսաստանում․РИА Новости



Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը նախօրեին ավելացել է 4980-ով, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

«Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 շրջանում նոր կորոնավիրուսով վարակման 4980 դեպք է հաստատվել, որից 1252-ը՝ (25,1%) առանց կլինիկական ախտանշանների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը մանրամասնում է, որ համավարակի սկզբից երկրում ընդհանուր հաստատվել է վարակման 990 326 դեպք (0,5% աճ)։

Հիվանդությունից երկրում նախօրեին մահացել է 68 մարդ, բուժման արդյունքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2 599 մարդ։

Համավարակի սկզբից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 17 093-ի, ապաքինվածների ընդհանուր թիվը 806 982 է։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 25 182 313 մարդ, մահացել է 846 936, ապաքինվել՝ 17 515 059 մարդ։