Գյումրիի ռուսական ռազմաբազան՝սորոսական ցանցի թիրախում

Գյումրիի ռուսական ռազմաբազան թույլ է տալիս ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: Ի տարբերություն սորոսական կառավարության՝ դիվանագետներն ու զինվորականները հասկանում են հայ-ռուսական ռազմական կապերի անհրաժեշտությունն ու Գյումրու ռազմակայանի դուրս բերման մասին ապուշ հայտարարություններով հանդես չեն գալիս: Սորոսական կադրերը մասնագիտացել են հայ-ռուսական կապերին հարվածելու վրա՝տասնամյակներ շարունակ տարբեր ՀԿ-ներ ստացել են սորոսական և այլ արևմտյան գրանտներ՝ՀՀ-ում հատուկ հակառուսական ալիք բարձրացնելու համար ու նրանց նպատակն էր դուրս բերել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից: Այդպիսի ՀԿ-ներն ոչ այլ ինչ են, քանի 5-րդ շարասյուններ, որոնք հարվածում են ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը, բանակի թիկունքին ու թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանն են: ՀՀ-ն ու Արցախն ամրոց են, որոնք շրջապատված են թուրք-ադրբեջանական զորքերով, իսկ սորոսականներն ու գրանտակերները ցանկանում են ներսից բացել ամրոցի դարպասները թշնամիների համար: