Կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց աշխատելու նպատակով ՌԴ եւ ԵԱՏՄ այլ երկրներ մեկնող քաղաքացի...



Կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց աշխատելու նպատակով ՌԴ եւ ԵԱՏՄ այլ երկրներ մեկնող քաղաքացիներին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները աշխատելու նպատակով հիմնականում ՌԴ են մեկնում:

Նա նշեց, որ վերջին տվյալներով, որոնք հրապարակվել են 2013 թվականին, ՀՀ մոտ 225 000 քաղաքացի է մեկնել Ռուսաստան աշխատելու նպատակով, եւս 40 000-ը՝ Ղազախստան:


Արդյունքում մասնակի տրանսֆերտները կազմել են երկրի ՀՆԱ մոտ 11%-12%-ը, եւ առաջին կիսամսյակում տրանսֆերտների ծավալները կրճատվել են 30,5%-ով:

Փորձագետը նշեց հաջորդ տարի Հայաստանից աշխատանքային միգրանտների աշխատանքային պայմանների լավացման համար ռուսական կողմից աշխատանքների անհրաժեշտությունը:

Իր հերթին, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «չկա չարիք առանց բարիքի»: նա պարզաբանեց, որ քանի որ շատերը չեն կարողացել մեկնել արտասահման աշխատելու նպատակով, սկսել են իրենց փոքր բիզնեսը հայրենիքում:

Այդ համատեքստում նա նշեց Արցախի փորձը:

«Կարծում եմ, որ Հայաստանում՝ ի դեմս սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, պետք է մինչեւ պանդեմիան արտասահմանում, օրինակ՝ Ռուսաստանում, աշխատող մարդկանց ներուժի օգտագործման հարցով ծրագիր մշակել »,-ասաց նա: