Հայտնվել է աշխատատեղ, որտեղ պետք է 9 ժամ քնել աշխատանքի ընթացքում.168.am



Հնդկաստանի Բանգալոր քաղաքում գործող Wakefit սթարթափը, որը զբաղվում է քնի համար նախատեսված ապրանքների մշակմամբ, հայտարարել է, որ նոր աշխատակիցներ է հավաքագրում: Աշխատանքի գլխավոր պահանջը ամեն օր առնվազն ինը ժամ քնելն է, գրում է Republic World-ը:


Ակնկալվում է, որ աշխատողները 100 օր անընդմեջ քնելու են օրական ինը ժամ: Նման աշխատանքի համար աշխատակցին կվճարվի 100 հազար հնդկական ռուփի աշխատավարձ (մոտավորապես 1.3 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, աշխատակիցները պարտավորվելու են վարել քնի օրագիր:


Նշվում է, որ այս աշխատանքի հավակնորդները չպետք է ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, չպետք է չարաշահեն կոֆեին պարունակող ըմպելիքները:

Նրանց հետ կաշխատեն ֆիթնեսի մարզիչները, սննդաբաններն ու հոգեբանների թիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը