«Ես այսօր Քարվաճառով եմ եկել ու շատ անվտանգ էր». Արծրուն Հովհաննիսյան


Բերձոր-Շուշի ճանապարհը շարունակում է փակ մնալ անվտանգության նկատառումներով:

Արցախի տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ճանապարհը փակ է քաղաքացիների համար՝ անվտանգության նկատառումներով, սակայն ռազմական և այլ նշանակության փոխադրումները շարունակվում են»,- ասաց նա՝ քաղաքացիներին խորհուրդ տալով անհրաժեշտության դեպքում օգտվել այլ ճանապարհներից:


Հարցին, թե որքանով է անվտանգ Քարվաճառի ճանապարհը՝ Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես այսօր Քարվաճառով եմ եկել ու շատ անվտանգ էր»: