ՊՎԾ ԺՊ-Ն ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ



Երեկ մենք նյութ էինք հրապարակել ՊՎԾ պաշտոնակատար Ռաֆայել Զաքարյանի կողմից աշխատակիցներին «սիրելիների» ու «չսիրելիների» բաժանելու, ինչպես նաեւ իր մարդկանց «պահելու» համար ներքին մրցույթ անցկացնելու վերաբերյալ։  Այս նյութից հետո մենք նոր տեղեկություն ենք ստացել ․պարզվում է՝ Զաքարյանը կոնֆլիկտ ունի անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Անի Բաղդասարյանի հետ։ Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Բաղդասարյանին Զաքարյանն ասել է՝ մի մրցույթի արդյունք փոխի, որի շնորհիվ էլ իր կադրը անցնի այդ մրցույթը, սակայն գլախավոր քարտուղարի պաշտոնակատարը հրաժարվել է նրա ցանկությունը կատարել, իսկ հիմա էլ ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Բաղադասարյանից, նա նշեց․ «Չեմ մեկնաբանում»,-ու անջատեց հեռախոսը։